211652_close_icon
views-count146948 դիտում article-date 10:12 18-05-2018

Ոստիկանները, քննիչներն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները բացահայտել են Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը. կասկածյալը 20-ամյա զինծառայող է, ով մինչ այդ, նռնակ է նետել իր խորթ հոր ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, ՔՀԲ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի տեղակալ Արման Պապյանի), ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի (բաժանմունքի պետ Ասատրյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների (քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի), ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտել են մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունում 60-ամյա Գևորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը։ Նրա դին նեխած և գլխի շրջնում ջնջխված վիճակում հայտնաբերվել էր նույն օրը։ Ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները նշած զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ժամկետային զինծառայող է եղել, ծառայության է գտնվել Արցախի Հանրապետության զորամասերից մեկում, սպանությունը կատարելու օրը նա օրինական կարճաժամկետ արձակուրդի է եղել ու սպանությունը կատարել է ապրիլ ամսին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այդ օրը նաև նռնակ է նետել նույն հասցեի բնակչի վրա, որի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել օրեր անց, քանի որ վիրավորում ստացած քաղաքացին, ով սպանվածի ընկերն է եղել ու ժամանակին իրար հետ դատապարտված են եղել, կատարվածի մասին չէր տեղեկացրել իրավապահների, իսկ սպանության կասկածանքով ձերբակալված Ա. Խալիլյանը հաշվառված է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում, սակայն բնակվում էին սպանվածի տանը, քանի որ նրա խորթ հայրն ու սպանվածը թույլ էին տվել, որպեսզի նա նույնպես բնակվի իրենց հետ։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար Ռ. Խաչատրյանի կողմից հարուցված քրեական գործի նյութերը հավանաբար կփոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն։ Քննիչի որոշմամբ կասկածյալ Ա. Խալիլյանը ձերբակալվել է։ Նա հայտնել է, որ սպանությունը կատարել է այդ օրը, երբ նռնակ է նետել խորթ հոր ուղղությամբ և իր զոհին անասնագոմում սպանել է կացնի մի քանի հարվածով։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող կացինը հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/14/1095941/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 14-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել էր քննչական խումբ՝ ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ hարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին ջնջխված էր՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։ Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ ժամանել էր նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի դատախազ Արմեն Աֆանդյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին, որ մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Մաթոսյանն էր։ [b]Սպանության կասկածանքով ձերբակալված 20-ամյա Անդրեյ Խալիլյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0866221001526624219696474.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր