211652_close_icon
views-count1927 դիտում article-date 17:30 20-01-2017

Անցած տարի գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1008 դեպք

ՀՀ ոստիկանությունը ամփոփ [url=http://www.police.am/news/view/%D5%A1%D5%B420117.html]տեղեկակատվություն[/url] է տարածել 2016թ. 12 ամիսների ընթացքում Հայաստանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի վիճակի մասին: Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2016 թվականին հայտնաբերել է 1008 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 932 դեպքի դիմաց: Նշված 1008 դեպքերից 527-ը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման դեպքեր են: 2016թ. 12 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 19 կգ 700 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 33,6 գրամ հոգեմետ նյութ, 414,6 միլիլիտր պրեկուրսոր:

Նմանատիպ նյութեր