211652_close_icon
views-count4248 դիտում article-date 16:21 20-01-2017

Սիրիայում ոչնչացվել է Բուսադունը՝ Ալ-Քաիդայի ղեկավարներից մեկը

Սիրիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի օդային հարվածների ընթացքում ոչնչացվել է «Ալ- Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Մուհամադ Հաբիբ Թունսին: Այդ մասին հաղորդում է [url=https://www.defense.gov/News/Article/Article/1054426/separate-us-airstrikes-kill-2-senior-al-qaida-leaders-in-syria]Պենտագոնի կայքը[/url]: Նշվում է, որ Մուհամադ Հաբիբ Բուսադուն Թունիսին Ալ-Քաիդայի արտաքին գործողությունների ղեկավարն էր: Նա ոչնչացվել է Իդլիբ քաղաքի մերձակայքում, հունվարի 17-ին: Բուսադունը մասնակցել է ծայրահեղականների գործողությունների, կազմակերպել ահաբեկչական դավադրություններ, որոնց նպատակն է եղել Արևմուտքի երկրների վրա հարձակումների իրականացումը: Բուսադունը Սիրիա է ժամանել 2014 թվականին, մինչ այդ մի քանի տարի անցկացրել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, որտեղ կապեր է պահպանել մի քանի ծայրահեղականների հետ:

Նմանատիպ նյութեր