Մոսուլում ոչնչացվել է ԻՊ-ի հայտնի ղեկավարներից մեկը
Իրաքի Մոսուլ քաղաքում միջազգային կոալիցիայի ուժերի հասցրած ավիահարվածի հետեւանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտնի ղեկավարներից մեկը՝ Աբդալ Մուհամեդ Հորանին:
Մահացել են նաեւ նրան ուղեկցող 10 զինյալները: Հիշեցնենք՝ ԻՊ-ն վերահսկում է Իրաքի տարածքների մեծ մասը: