Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 20-ին
1752 թ. – իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլին գլխավորությամբ սկսվեց Եվրոպայի ամենած կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարությունը:
1933 թ. – Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
1946 թ. – ծնվել է Դեյվիդ Լինչը, ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր։
1952 թ. – ծնվել է Իրինա Ալեգրովան, ռուս ճանաչված երգչուհի, հայրը եղել է հայ։
1975 թ. – առաջին ռազմական գործողությունը սկսեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը` ԱՍԱԼԱ-ն։
1984 թ. – մահացել է Ջոննի Վայսմյուլլերը, ծագումով գերմանացի, ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, նաև դերասան, Տարզանին մարմնավորած ամենահայտնի դերասաններից մեկը (ծն. 1904 թ.)։
1990 թ. – խորհրդային զորքերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեցին։
1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվեց ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և ավարտվեց մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։
2014 թ. - Հակառակորդի հետ բռնկված փոխհրաձգության արդյունքում մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: