211652_close_icon
views-count2119 դիտում article-date 22:19 19-01-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունվարի 19-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 10-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար փրկարարմերի օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ. Ա.-ին 1942 թ. ծնված ցուցաբերել են համապատսխան օգնություն: *** Հունվարի 19-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 40ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռ. Ս.-ին 1935 թ. ծնված ցուցաբերել են համապատսխան օգնություն: *** Հունվարի 19-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 9ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, տարեց կինը (80 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հատակին ընկած է եղել Օ. Յ.-ը (1937 թ. ծնված), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր