Ուկրաինայի Ռադան թույլատրել է երկրի տարածքում արտասահմանյան զորքերի առկայությունը
Ուկրաինայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրում այլ երկրների զինված ուժերի ներկայության մասին նախաձեռնությունը, տեղեկացնում է Ria Novosti-ն։
Այն նախատեսում է 2017 թվականին ծրագրված բազմազգ զորավարժություններին արտասահմանյան ԶՈՒ-երի մասնակցություն։ Կողմ է քվեարկել 236 պատգամավոր այն դեպքում, երբ դրա համար բավարար էր 226 ձայնը։
Ընթացիկ տարում Ուկրաինայում կանցկացվեն ուկրաինական-ամերիկյան Sea Breeze-2017 և Rapid Trident-2017 զորավարժությունները, որոնց շրջանակներում նախատեսվում է ընդլայնել ոչ միայն այլ երկրների այլ նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի անդամ պետությունների ԶՈՒ-երի ներկայությունը։