211652_close_icon
views-count4128 դիտում article-date 21:49 18-01-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 17-ից 18-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 15, խարդախության 7, շորթման, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր