211652_close_icon
views-count22028 դիտում article-date 12:23 18-01-2017

Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ. Գևորգ Կոստանյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական»։

Նմանատիպ նյութեր