211652_close_icon
views-count2118 դիտում article-date 14:09 17-01-2017

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել. մարզային կառույցներին նոր հանձնարարականներ են տրվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ՝ նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները քննարկելու և նոր հանձնարարականներ տալու նպատակով: Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են, թե ինչ վերահսկողական գործողություններ են իրականացվում այս փուլում, ինչպիսին են արդյունքները, նաև՝ սննդի շղթայի օպերտորների՝ ՍԱՊԾ գրանցամատյանում հաշվառելու աշխատանքների ընթացքը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև տոնական օրերին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: «Ձեր աշխատանքում ակնկալում եմ որակական փոփոխություններ, մասնավորապես՝ համակարգային խնդիրների բացահայտում և հնարավոր լուծումներ, հետադարձ կապ տնտեսավարողների հետ,- նշել է ՍԱՊԾ պետը և առաջարկել այս տրամաբանությամբ շարունակել ներկայումս հանրապետության ողջ տարածքում իրականացվող վերահսկողությունը հացի և զովացուցիչ ընպելիքների շուկաներում: Իշխան Կարապետյանը, որպես առաջնահերթ խնդիր, կարևոր է համարել, որ մարզերում հայտնաբերվեն ու հաշվառվեն սննդամթերքի հիմնական մատակարարները՝ նրանց գործունեության ու պահեստային տարածքների վրա սահմանելով խիստ հսկողություն և բացառելով հնարավոր ժամկետանց սննդամթերքի մուտքն իրացման ցանց: Ծառայության պետը խորհրդակցության արդյունքում անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերին հանձնարարել է մարզերում ևս, կենտրոնների մասնագետների հետ համատեղ, մսի շուկայում և ջերմոցային տնտեսություններում այցեր կատարել, գնահատել իրավիճակը և ձեռնարկել դրանք բարելավելու քայլեր:

Նմանատիպ նյութեր