9791 դիտում
11:01 17-01-2017
Դավիթ Լոքյանի ընտանիքի բիզնեսները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ընտանիքը ապրում և գոյատևում է ոչ միայն նախարարի ստացած աշխատավարձով, այլև ՀԷԿ-երից ստացած գումարով։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Քարվաճառում ՀԷԿ ունի, որի տնօրինման աշխատանքներով զբաղվում է իր քրոջ որդին՝ Հակոբը։ Դ. Լոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ՀԷԿ ունենալու փաստը՝ ասելով որ ինքը Քարվաճառում գտնվող ՀԷԿ-ի միայն 5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է։ Իսկ Դավիթ Լոքյանի Երիտասարդ որդին՝ Սերգեյ Լոքյանը, «Այուդի-Լոս» և «Սևադալ ՀԷԿ» ընկերությունների հիմնադիրն է։
Նշենք, որ Քարինջ գյուղից ոչ հեռու՝ Իքատակ կոչվող հանդամասում, Մարցի գետին է միանում Սառնաղբյուր վտակը, որից սնվում է փոքր ՀԷԿ։ Այն պաշտոնապես շահագործում է «Այուդի-Լոս»-ը։ Հավելենք, որ ՀԷԿ-երը մեր երկրում գերշահույթ ապահովող բիզնեսի ճյուղերից մեկն են»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
09:00 06-11-2024
Ինչու են հորդորում բոյկոտել Դավիթ Երեմյանի բիզնեսները. «Ժողովուրդ»
4176 դիտում
09:11 18-09-2014
Դավիթ Լոքյանի որդին աչքի է ընկնում մեծ շահաբաժիններով. ՀԺ
11237 դիտում
12:38 25-02-2016
Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը