4176 դիտում
09:11 18-09-2014
Դավիթ Լոքյանի որդին աչքի է ընկնում մեծ շահաբաժիններով. ՀԺ
«Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ԱԺ աշխատակազմում տեղի ունեցած կադրային փոփոխություններից հետո անգործ էր մնացել ընդամենը մի քանի օր։ Աշխատանքից ազատվելուց հաշված օրեր անց՝ մայիսին, նա նշանակվեց վարչապետի խորհրդական։ Լոքյանն այն երիտասարդ բարձրաստիճան պաշտոնյաներից է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի համաձայն, աչքի են ընկնում մեծ շահաբաժիններով»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
Այսպես, 2013 թ. տարեկան հայտարարագրի համաձայն, Սերգեյ Լոքյանը բաժնեմաս ունի երկու տարբեր ընկերություններում, համապատասխանաբար 63 միլիոն 400 հազար 140 և 8 միլիոն 65 հազար դրամի չափով: Տարեսկզբին նա ունեցել է 17 միլիոն 300 հազար դրամ դրամական միջոցներ, իսկ արդեն տարեվերջին` 4 միլիոն դրամ:
Սերգեյ Լոքյանի տարեկան եկամուտը կազմել է 44 միլիոն 570 հազար դրամ: Դրանից աշխատավարձը ընդամենը 3 միլիոն 590 հազար դրամն է: 33 միլիոն 780 հազար դրամի չափով եկամուտ Լոքյանը ստացել է շահաբաժնից: Եվս 7 միլիոն 200 հազար դրամ էլ` վարձակալության դիմաց ստացվող վճարից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
11237 դիտում
12:38 25-02-2016
Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
1547 դիտում
13:54 08-07-2016
Հանրային խորհուրդը նախարար Դավիթ Լոքյանի հետ քննարկել է տարածքային զարգացման հեռանկարները
9788 դիտում
11:01 17-01-2017
Դավիթ Լոքյանի ընտանիքի բիզնեսները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը