2439 դիտում
10:15 17-01-2017
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին խորհրդարան են բերելու. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանի մշակութային ոլորտը ղեկավարած Հասմիկ Պողոսյանը երկար անգործ չմնաց. ՀՀԿ-ն որոշել է այս անգամ նրա մշակութային «ջիղը» փոխարինել քաղաքականով։ Մինչ ՀՀԿ-ի կանայք ջանք չեն խնայում միմյանց քննադատելու և իրենց «առավելությունները» ՀՀԿ վերնախավին ի ցույց դնելու հարցում, իշխող կուսակցության «գեներատորները» նոր թեկնածուներ են «պեղում»։
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է խորհրդարան բերել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Իբր գործող կին պատգամավորների «դարդը» քիչ էր, մի գլխացավանք էլ ավելացավ, հիմա էլ պետք է իրենց «համադրեն-հակադրեն» մշակույթի երկարամյա նախարարի հետ։ Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով արգելափակվելու է նաև մշակույթի մեկ այլ ներկայացուցչի՝ Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
854 դիտում
15:48 19-05-2014
Հաշմանդամներին մոռացել են. բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին
6961 դիտում
16:28 12-07-2015
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղարի հետ. ֆոտոշարք
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը