Սամվել Բաբայանը, oգտագործելով իր կապերը Հայաստանում, Ռուսաստանում և Արցախում, փորձում է երևացող ներկայություն ապահովել դաշինքի համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե պատրաստ է «ընդդիմադիր» ուժի հավակնություն ունեցող ևս մի դաշինքի նախընտրական ցուցակի առաջին մի քանի համարը։ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Էլինար Վարդանյանի գլխավորած ցուցակն առաջիկայում կհայտարարի դաշինքի մասին։
Դաշինքի հիմնական պատասխանատուն և համակարգումը կատարում է Սամվել Բաբայանը, որը Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցաբար օգտագործելով իր կապերը Հայաստանում, Ռուսաստանում և Արցախում՝ փորձում է հնարավորինս երևացող ներկայություն ապահովել դաշինքի համար։ Այս դաշինքին դեռևս կարող է միանալ նաև «Ժառանգության»-ը և Ստեփան Դեմիրճյանը։ Վերջիններս դեռևս շարունակում են քննարկումները քաղաքական այլ ուժերի հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]