9426 դիտում
10:58 26-08-2014
Ռուբեն Հայրապետյանի որդու և Սաշա Աֆյանի թոռնուհու հարսանիքը` Ֆուտբոլի ակադեմիայի շենքո՞ւմ. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է, որ օգոստոսի 28-ին տեղի է ունենալու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու և ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու հարսանիքը։
Հրավիրատոմսերն արդեն ուղարկված են, հյուրերի ցանկը բավական մեծ է։ Հրավիրված անձանցից թերթին հայտնել են, որ հարսանիքը տեղի է ունենալու ոչ թե Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, այլ` դրա ետնամասում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի շենքում։
«Որոշակի շրջանակներոմ ենթադրություններ կան, թե Հայրապետյանը չի ցանկանում որդու հարսանիքը «Հարսնաքարում» անել Վահե Ավետյանի սպանության պատճառով։ Հավաստի աղբյուրներից, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ իրականում պատճառը հյուրերի խիստ երկար ցանկն է՝ հազարից ավելի, որոնց «Հարսնաքարում» տեղավորել հնարավոր չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը