Սարատովի ճանապարհին ավտովթարի հետևանքով Ռուսաստան մեկնող 7 «խոպանչի» է զոհվել. նրանք Ղըրղըզստանի քաղաքացիներ էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Սարատովի ավտոճանապարհին՝ Նիժնի Նովգորոդ-Սարատով մայրուղու 550-րդ կմ հատվածում, այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուշ գիշեր Volvo բեռնատարի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընթացող Toyota մինիվենին: 2 մեքենաներն էլ հայտնվել են ձորակում:
Բախման հետևանքով Toyota-ի վարորդն ու 6 ուղևորները տեղում մահացել են:
Պարզվել է, որ նրանք Ղըրղըզստանի քաղաքացիներ էին և մեկնում էին Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքների: