Արգելափակվել է ավտոմեքենա․ օգնության են հասել փրկարարները
Հունվարի 14-ին, ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի պանրի գործարանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «УАЗ» մակնիշի 10 TS 055 պ/հ ավտոմեքենան: