211652_close_icon
views-count5986 դիտում article-date 21:38 14-01-2017

Ինչպես վերանայել կենսակերպը․ կարևոր տեղեկություններ

Ձնառատ, ցրտաշունչ և մռայլ՝ այսպես կարելի է բնորոշել հատկապես այս ձմեռը: Հետտոնական իրարանցումից հետո մարդիկ փորձում են փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, տարվա եղանակն էլ նպաստում է պասիվ կենսակերպին: Ցուրտ եղանակը, նույնիսկ այն մարդկանց պարագայում, ովքեր սովորություն ունեն ոտքով քայլելու, քիչ ցանկություն է թողնում: Արդյունքում, տոնական տարատեսակ խորտիկների չարաշահումից, արձակուրդների պատճառով տանը երկար մնալուց հետո մենք ոչ միայն ավելացնում ենք մեր քաշը, այլև մի շարք հիվանդագին վիճակների զարգացման համար ռիսկեր նախապատրաստում: Պասիվ կենսակերպը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դժվարանում է մարսողությունը, օգտակար վիտամինների և հանքանյութերի յուրացումը, ի հայտ է գալիս աննախադեպ հոգնածություն, տրամադրության և աշխատունակության անկում: Մասնագետները խորհուրդ են տալիս, անկախ եղանակային պայմաններից, վերանայել կենսակերպը՝ կանխելու հիվանդացությունը, վերականգնելու և սահմանելու առողջ կենսակերպ: Այսպես` առավոտյան աշխատանքի կամ դասի գնալիս առաջարկվում է 10-15 րոպե քայլել, բարձրանալ աստիճաններով՝ վերելակից օգտվելու փոխարեն, գրասենյակում հաճախ քայլել, յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ վեր կենալ՝ հատկապես, եթե նստակյաց աշխատանքի եք, ժամանակն է նախընտրել տաք ապուրները՝ ընդեղենով տաք ուտեստները ոչ միայն հաճելի են ձմռանը, այլև քիչ կալորիականություն ունեն, պետք է հաճախ օգտագործել չրեղեն և դրանցից պատրաստված տաք կոմպոտներ, վաղ առավոտյան և երեկոյան օդափոխել մշտական գտնվելու վայրերը՝ աշխատասենյակներն ու բնակարանը, չէ՞ որ դանդաղած նյութափոխանակությունը հնարավորություն է ստեղծում հատկապես օդակաթիլային հիվանդությունների զարգացման համար:

Նմանատիպ նյութեր