211652_close_icon
views-count5862 դիտում article-date 22:25 10-01-2017

ԲՀԿ-ն միացել է Վանաձորում ավագանու նոր ընտրություններ նշանակելու հարցով դիմումին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միացել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին պաշտոնից զրկելու եւ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ նշանակելու հարցով Կառավարությանը հասցեագրված դիմումին: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանի ֆեյսբուքյան էջից: «ԲՀԿ-ն միանում է «Լուսավոր Հայաստանի» պահանջին»,- գրել է նա: «Հայկական վերածնունդ» կուսկացության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը եւս հայտարարել էր, որ կուսակցությունը կողմ է «Լուսավոր Հայաստանի» մոտեցմանը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին պաշտոնից զրկելու եւ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ նշանակելու հարցով Կառավարությանը հասցեագրված դիմումը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր ուղարկել էր «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններին՝ այդ կուսկացություններից ակնկալելով միանալ Կառավարությանն ուղղված դիմումին: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերից կազմված դաշինքից 4 հոգի Վանաձորի ավագանիում քաղաքապետի ընտրության ժամանակ քվեարկել էր Մամիկոն Ասլանյանի օգտին, ինչի շնորհիվ էլ ընդամենը 15 մանդատի արժանացած քաղաքապետը կարողացել էր հաղթել 18 մանդատ ունեցող դաշինքին: Քաղաքապետը ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանին այդպես էլ չի հաջողվում լիարժեք աշխատել այս պաշտոնում, քանի որ ավագանու ոչ իշխանական խմբակցությունների անդամները բոյկոտում են ավագանու նիստը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր