Էլիտար ավտոմեքենաներ արտադրող Lamborghini-ն տրակտոր է թողարկել
Էլիտար ավտոմեքենաներ արտադրող իտալական Lamborghini ընկերությունը DL 25 տրակտոր է թողարկել: Այս մասին հայտնում է Luxurylaunches-ը:
32 հազար դոլար արժողությամբ դիզելային վառելիքով բացառիկ տրակտորը 26 ձիաուժ հզորութուն ունի:
Հիշեցնենք, որ Lamborghini ընկերությունը հիմնվել է 1963 թ.-ին, իսկ գլխավոր գրասենյանը գտնվում է Իտալիայում:
Այսօր լյուքս դասի ավտոմքենաներ արտադրող ընկերությունը պատկանում է Audi AG-ին: