Ժամը 19.00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: