ԱՄՆ-ում տոնածառը զարդարելու ընթացքում ծառից կախում են թթու վարունգ կամ ապակյա մեկ այլ խաղալիք՝ վարունգի տեսքով
ԱՄՆ-ում, սովորույթի համաձայն, տոնածառը զարդարելու ընթացքում ընտանիքի մեծ անդամներից մեկը տոնածառից կախում է մեկ թթու վարունգ կամ ապակյա մեկ այլ խաղալիք՝ վարունգի տեսքով։
Սուրբծննդյան առավոտ առաջին երեխան, ով կգտնի վարունգը, ստանում է հավելյալ նվեր Ձմեռ պապից, իսկ հաջորդ տարին, ըստ ավանդության, հաջողակ է լինելու իր համար։
Քանի որ վարունգը և տոնածառը նույն գույնի են, ապա վարունգը գտնելը հեշտ գործ չէ։
Խաղալիք վարունգներ արտադրող ընկերություններն առաջարկում են վարունգի 3 տարբեր չափսեր՝ ըստ երեխաների տարիքի։