28555 դիտում
15:43 02-01-2017
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի ահաբեկչության մեջ Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացու է կասկածում
Ստամբուլում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունն իրականացնողը, ամենայն հավանականությամբ կամ Ղրղզստանի կամ էլ Ուզբեկստանի քաղաքացի է։ Այդ մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության իր աղբյուրին, փոխանցում է Ria Novosti-ն։
Աղբյուրի տվյալներով՝ վերջինս կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։
Հիշեցնենք, որ Ամանորի նախօրեին ավտոմատ զենքով ահաբեկիչը կրակ էր բացել Ստամբուլի Reina ակումբի այցելուների վրա, ինչի հետևանքով զոհվել էր 39, վիրավորվել՝ 69 մարդ։ Զոհվածների մեջ արտասահմանցիներ կան։
Ոստիկանությունը երկրի տարբեր քաղաքներում ձերբակալել է 63 կասկածյալի, որոնց հարցաքննության հիման վրա տեղեկություն է ստացվել, որ ահաբեկչությունը կատարել է Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի։
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
16:17 23-09-2014
Ուզբեկստանի նախագահի ավագ դստերը կասկածում են հակաիրավական գործողությունների մասնակցելու մեջ
Այս բաժնից
1075 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4003 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1108 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին