Ուզբեկստանի նախագահի ավագ դստերը կասկածում են հակաիրավական գործողությունների մասնակցելու մեջ
                        Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովային կասկածում են հակաիրավական գործողությունների մասնակցելու մեջ: Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի Գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Գուլնոզա Ռահիմովան: 
Վերջինիս խոսքերով՝ ենթադրյալ կազմակերպված հանցավոր խմբի անդամների մեծ մասի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան: Նրանց կասկածում են 2011-2013 թվականներին ձեռնարկատիրության շղարշի ներքո տնտեսական հանցանքներ գործելու համակարգ ստեղծելու մեջ: 
Ընդգծվում է, որ նրանք շանտաժի ու դրամաշորթության, փաստաթղթեր կեղծելու ճանապարհով պետությանը պատճառել են հատկապես խոշոր չափի վնաս:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

