3598 դիտում
18:14 29-12-2016
Արցախի վարչապետը պարգևատրել է երիտասարդական դաշտում գործունեություն ծավալած մի խումբ գործիչների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով ու պատվոգրով պարգևատրել է Արցախում գործող երիտասարդական-հասարակական դաշտում գործունեություն ծավալած մի խումբ գործիչների:
Վարչապետն իր խոսքում կարևորել է պարգևատրվողների ներդրումը Արցախի քաղաքացիական հասարակության զարգացման գործում և շեշտադրել, որ նման հանդիպման անհրաժեշտություն վաղուց է եղել, քանի որ կարիք կար գնահատելու հասարակական-երիտասարդական դաշտում ակտիվ գործիչների աշխատանքը:
«Համոզված եմ, որ ձեզանից շատերը հետագայում մեծ հաջողությունների են հասնելու և ստանալու են ավելի բարձր պարգևներ հայրենիքին մատուցած ծառայությունների համար, սակայն, վստահ եմ, երիտասարդական դաշտում ձեր ունեցած ներդրման համար այսօրվա գնահատականը միշտ էլ առանձին հպարտանալու առիթ է լինելու: Ցավով պետք է նշենք, որ այսօր ՀՀ սահմանի հանդեպ հակառակորդի ոտնձգության հետևանքով երեք կորուստ ենք ունեցել:
Ցավակցենք հայրենիքի համար ընկած մեր այդ պաշտպանների ընտանիքներին և մեր ամենօրյա աշխատանքով հարգենք նրանց հիշատակը»,- ասել է վարչապետը և հավելել, որ դա հայերի ճակատագիրն է՝ մի կողմից՝ հայրենիքի պաշտպանության պայքար, մյուս կողմից՝ հայրենիքի շենացմանն ու զարգացմանն ուղղված ջանքեր:
Վերջում վարչապետը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Ամանորի ու Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ հանուն հայոց հայրենիքի խաղաղության ու զարգացման:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4323 դիտում
20:02 20-11-2017
Գորիսում ապօրինի գործունեություն ծավալած տրանսպորտային միջոցները տուգանվել են
772 դիտում
12:26 01-07-2023
ՀԲԸՄ-ն տոնում է Ֆրանսիայում ծավալած գործունեության 110-ամյակը՝ Արցախի իրավիճակի հստակ շեշտադրումով
1074 դիտում
21:24 12-10-2015
Արցախի վարչապետը պարգևատրել է ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցների
Այս բաժնից
1147 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
985 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը