211652_close_icon
views-count2658 դիտում article-date 17:45 29-12-2016

Ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Սյունիքի մարզի անչափահաս բնակիչը նույն մարզի անչափահաս բնակչուհու առևանգումը կազմակերպելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել ընկերոջ հետ: Պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Ակսել Բակունցի փողոցում, բռնության գործադրմամբ, անչափահաս աղջկան, նրա կամքին հակառակ, նստեցրել են ավտոմեքենան, ապա տեղափոխել ու պահել «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում գտնվող տնակում։ Քննությամբ պարզվել է աղջկա առևանգմանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Սյունիքի մարզի անչափահաս բնակչին և ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին և 4-րդ կետերով (Նախնական համաձայնությամբ, բռնության միջոցով անչափահասին բացահայտ առևանգելը), վերջիններիս համագյուղացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b] ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր