2235 դիտում
17:19 29-12-2016
Ամանորյա տոների կապակցությամբ Տրանսպորտի նախարարությունում սահմանվել է հերթապահություն
Նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ 2016-2017 թվականների ամանորյա տոների կապակցությամբ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում սահմանվել է հերթապահություն:
Տոնական օրերին կշարունակեն գործել նաև նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները կշարունակեն աշխատել հատուկ ռեժիմով: Ինչպես մինչ այժմ, այդ ընթացքում ևս նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ: Եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում հաղորդվող տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կփոփոխվի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Ինչպես տոնական օրերին, այնպես էլ ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
888 դիտում
12:30 24-12-2015
Մաքսային մարմիններում տոնական օրերին սահմանվել է հերթապահություն
781 դիտում
14:07 01-02-2016
4-րդ շաբաթն անընդմեջ շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն
3547 դիտում
16:46 08-07-2016
Երևան-Սևան ճանապարհահատվածում սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն
Այս բաժնից
313 դիտում
15:13 30-04-2024
Չառլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից ի վեր առաջին անգամ վերադարձել է պարտականություններին
421 դիտում
14:35 30-04-2024
Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում