20806 դիտում
15:55 29-12-2016
Ադրբեջանի գործողությունները Չինարի գյուղի մոտ սադրանք են. Նիկոլայ Բորդյուժա
Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/29/105327/]դիվերսիոն ներթափանցման փորձի դեպքի[/url] առնչությամբ, որում ասված է.
«ՀԱՊԿ քարտուղարությունում հատուկ մտահոգությամբ է ընդունել Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպը։ Այդ գործողությունները ՀԱՊԿ անդամ պետության տարածքում մենք դիտարկում ենք որպես սադրանք, հատկապես այս տարվա ապրիլին ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին։
Թվում էր, թե հաշվի առնելով ջանքերը, որոնք ձեռնարկված են եղել երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների կողմից, վերջիվերջո, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ավելի կակտիվանա։ Սակայն վերջին ժամանակներս տարածաշրջանից ստացվող հրադադարի հաճախակի խախտման մասին տեղեկությունները , առավել ևս դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որը հանգեցրեց զինծառայողների մահվան, լրջագույն մտահոգություն է առաջ քաշում»։
Նմանատիպ նյութեր
3726 դիտում
14:48 28-04-2016
«Իսլամական պետության» անդամները բուժում են ստանում Թուրքիայում. Նիկոլայ Բորդյուժա
1349 դիտում
13:42 27-12-2014
Ղարաբաղի և Ուկրաինայի հակամարտություններին ռազմական լուծում չկա. Ն. Բորդյուժա
Այս բաժնից
406 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
427 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
394 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն