Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկից ջրալցվում է մեկ այլ բնակարան. բնակարանի դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և փակել ջրի փականը: