211652_close_icon

ՀՀ-ում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Արագածոտնի մարզում և Մալիշկա-Ելփին ավտոճանապարհին առկա է մառախուղ

views-count6230 դիտում article-date 09:08 28-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններին, Աշտարակ-Թալին, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Ապարան, Արտենի-Թլիկ, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Կապան-Գորիս-Զանգեր, Սարավան-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Կոտայքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզում և Մալիշկա-Ելփին ավտոճանապարհին առկա է մառախուղ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր