211652_close_icon

Ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

views-count4615 դիտում article-date 22:46 27-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները:[/color] Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններին, Աշտարակ-Թալին, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Ապարան, Արտենի-Թլիկ, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Կապան-Գորիս-Զանգեր, Սարավան-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Կոտայքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000]Արագածոտնի մարզում և Մալիշկա-Ելփին ավտոճանապարհին առկա է մառախուղ:[/color] ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր