Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.24-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները 1941 թ. ծնված Մ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի (9-րդ հարկ) վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1947 թ. ծնված Ռ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1959 թ. ծնված Ս. Բ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***