Փրկարարները բացել են բնակարանների փակ դռները
Դեկտեմբերի 27-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: