Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Յ. Մ.-ին (1933 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուկաշին փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Կ.-ին (1935 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: