211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

views-count1871 դիտում article-date 20:05 26-12-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սևանի, Ապարանի, Կոտայքի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում մերկասառույց է: Մարալիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր