2734 դիտում
15:28 26-12-2016
Մայրաքաղաքում ամբողջությամբ ավարտվեց շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի շախմատի դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը, որով էլ ամբողջությամբ ավարտվեց մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը:
Թիվ 157 դպրոցի տարիներ շարունակ չօգտագործվող տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվել ու հարմարեցվել է շախմատի դասընթացների կազմակերպման համար, որը շուրջ 220 շախմատասեր մանուկների հնարավորություն կընձեռի ստանալու շախմատային անվճար կրթություն:
Պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նորաբաց դպրոցում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին: Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին շախմատի զարգացման նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, նաև առանձնակի կարևորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը՝ պատասխանատուները նկատել են, որ մարզական այս օջախների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:
Հարկ է նշել, որ դեռևս 2013 թվականից մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ ավարտվեց և, ինչպես խոստացել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի բոլոր վարչական շրջաններն այսօր ապահովված են շախմատի հարմարավետ դպրոցներով: Ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 4000 երեխաներ շախմատային անվճար կրթություն ստանալու հնարավորություն ունեն:
Երևանի քաղաքապետարան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
20:20 23-02-2016
«Այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը». Տարոն Մարգարյան
2405 դիտում
14:17 06-03-2018
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու ծրագիրը
Այս բաժնից
1678 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1528 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան