Մահացել է երգիչ Ջորջ Մայքլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
53 տարեկան հսակում կյանքից հեռացել է բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։
Կայքը նշում է, որ երգիչը մահացել է խաղաղ, իր տանը։ Նրա մահը հաստատել է նաև տեղի ոստիկանությունը։ Ըստ նրանց տեղեկությունների՝ մահվան հետ կապված կասկածելի հանգամանքներ չկան։
«Մեծ ցավով հաստատում ենք, որ մեր սիրելի որդի, եղբայր և ընկեր Ջորջը խաղաղ հանգչել է իր տանը Սուրբ Ծննդի ժամանակ»,-ասված է երգչի ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ։
Ջորջ Մայքլը (իսկական անունը՝ Յորգոս Կիրիակոս Պանայոտու) ծնվել է Լոնդոնում, 1963 թվականին։ Իր կարիերայի ընթացքում բազմաթիվ երաժշտական մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 3 «Գրեմմիի» և 5 MTV-ի։ Նրա վերջին՝ «Symphonica» ալբոմը թողարկվել է 2014 թվականին։