Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը
Նոյեմբերի 30-ի երեկոյան 94 տարեկան հասակում մահացել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը։ Այս մասին, ինչպես հաղորդում է CNN-ը, հայտնել է նրա մամուլի խոսնակը։
Վերջինս ԱՄՆ-ի 41-րդ նախագահն է եղել, երկիրը պաշտոնավարել է 1989-1993 թվականներին։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին մահացել էր նրա կինը՝ Բարբարա Բուշը։