Լոնդոնում տեղի է ունեցել երգիչ Ջորջ Մայքլի հուղարկավորությունը
Լոնդոնում երգչի հանկարծակի մահից ամիսներ անց տեղի է ունեցել Ջորջ Մայքլի հուղարկավորությունը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, արարողությունը փակ է եղել, մասնակցել են միայն ընտանիքի անդամներն ու մտերիմները: Հարազատները հայտարարություն են արել` շնորհակալություն հայտնելով երգչի երկրպագուներին:
Ըստ The Sun թերթի՝ երգիչն իր 115 միլիոն ֆունտ ստեռլինգ կարողությունը կտակել է քույրերին:
Հիշեցնենք, որ բրիտանացի երաժիշտը մահացել է 2016-ի դեկտեմբերի 25-ին` 53 տարեկան հասակում: Նրան մահացած են հայտնաբերել Օքսֆորդշիրի իր տանը: