Մահացել է հայտնի երգիչ Դեմիս Ռուսոսը. տեսանյութ
Աթենքի հիվանդանոցներից մեկում երեկ՝ հունվարի 25-ին, 69 տարեկանում մահացել է հույն երգիչ Դեմիս Ռուսոսը:
Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, 69-ամյա Ռուսոսի մահվան մասին հիվանդանոցը հայտարարել է միայն այսօր:
Երգիչը մեծ ժողովրդականություն էր վայելում 1960-70-ական թվականներին: Նա ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 60 միլիոն ձայնագրություն:
Դեմիս Ռուսոսին մեծ ճանաչում են բերել Forever and Ever, From Souvenirs to Souvenirs, My Only Fascination եւ այլ երգեր։
Վերջին շրջանում Ռուսոսը ապրում էր և Հունաստանում և Ֆրանսիայում։