211652_close_icon

Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

views-count5521 դիտում article-date 17:50 25-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզ Ամասիայի Տարածաշրջանում, Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան և Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր