Ժոզե Մոուրինյո. Ֆրանսիացիները պետք է ուրախ լինեն, որ Իբրահիմովիչը հեռացավ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ֆրանսիացիները պետք է ուրախ լիննե, որ Զլաթան Իբրահիմովիչը հեռացավ ՊՍԺ-ից:
«Նրա հեռանալուց հետո այժմ դու մրցակցային առաջնություն ունեք: Իբրահիմովիչի հետ առաջնություն չկար, հետաքրքիր չէր:
Նրա հետ միայն Փարիզն էր, Փարիզը ու Փարիզը: Բոլոր տիտղոսները նրանց մոտ էր: Այժմ հետաքրքիր առաջնություն է, որը դիտում եմ: Ինձ հետաքրքիր է «Նիցան»` Բալոտելիով, իմ ընկեր Ժարդիմի «Մոնակոն» և ՊՍԺ-ն:
Ու որ դիտում եմ Լիգա-1-ը, դրա համար պետք է շնորհակալություն հայտնեք Իբրահիմովիչին, որ հեռացավ Ֆրանսիայից», ասել է Մոուրինյոն: