Ժոզե Մոուրինյո. Ցանկանում եմ, որ մեր մրցակիցների տրանսֆերներըը անհաջող լինեն
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեսակետ է հայտնել մրցակիցների ֆինանսական ծախսերի մասին:
«Տրանսֆերային շուկան տարեցտարի ավելի է ուռճացվում: Այս ամառ խելահեղ գումարներ տվեցին Ստերլիգի համար, մի տարի հետո նույնը մեկ ուրիշի դեպքում կլինի: Երբեմն ֆինանսական ֆեյ-փլեյը աշխատում է, երբեմն՝ ոչ:
Իմ կամքը լիներ, ես կդադարեցնեի այդ անմիտ ծախսերը, բայց դա իմ իրավունքների մեջ չի մտնում: Պարզ է, որ ցանկանում եմ, որպեսզի «Չելսիի» մրցակիցների տրանսֆերները անաջող լինեին:
«Չելսին» մտադիր չէ մեծծ գումարներ ծախսել այս ամառ: Մենք ընդամենը մի քանի ֆուտբոլիստ ձեռք բերեցինք պրոբլեմատիկ դիրքերի համար: Ուժեղանալու ենք ներքին ռեզերվների հաշվին: Ես հավատում եմ իմ թիմին և այդ մասին ասել եմ խաղացողներին», ասել է Մոուրինյոն: