Ժոզե Մոուրինյո. Ուրախ եմ գլխավորել «Տոտենհեմի» պես հզոր ակումբը
«Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/20/1140968/]նշանակումը[/url] լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ես շատ ուրախ եմ միանալ այսքան մեծ ժառանգություն և նման կրքոտ երկրպագուներ ունեցող թիմին: Անհամբերությամբ եմ սպասում այսպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ աշխատանքը սկսելուն:
Հենց այդ տղաների հետ աշխատանքն է ինձ գրավել այս ակումբում»,- ասել է Մոուրինյոն:
«Տոտենհեմն» ԱՊԼ-ի 12 խաղից հետո մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հանդիպումը Մոուրինյուն կանցկացնի նոյեմբերի 23-ին` «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելով «Վեսթ Հեմին»: