Ժոզե Մոուրինյո. Հավատս չի գալիս, որ Իբրահիմովիչը «Ոսկե գնդակի» չի արժանացել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տարակուսանք է հայտնել, որ թիմի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում ոչ մի անգամ չի արժանացել «Ոսկե գնդակի»:
«Զլաթանը անհավանական աշխատանք է կատարել: Նրա գոլերը, խաղը, տիտղոսները այդ մասին են վկայում: Նա բացառիկ է:
Հասկանում եմ Մեսիի և Ռոնալդուի ողջ ներուժը: Գիտեմ, թե ինչի են ընդունակ: Սակայն հավատս չի գալիս, որ այդ հսկան երբեք չի նվաճել «Ոսկե գնդակը»:
Ինչո՞ւ հիմա դա չանել: Իբրահիմովիչը դեռ կարող է տիտղոսներ նվաճել, Եվրոպայի Լիգայի եզրափակիչ դուրս գալ: Ես պատճառներ չեմ տեսնում, որ Զլաթանը 35 տարեկանում չարժանանա այդ մրցանակին», ասել է Մոուրինյոն: