47000 դիտում
13:42 23-12-2016
«Այլընտրանքային» բանանն արդեն Հայաստանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«ArmEc Trading» ՍՊԸ-ն Հայաստան է ներմուծել բանանի առաջին խմբաքանակը: Ի տարբերություն մեր երկիր բանան ներմուծող մյուս կազմակերպությունների՝ այս խմբաքանակի առանձնահատկությունն այն է, որ այն ներմուծվել է անմիջապես Էկվադորի բանանի ազգային ասոցիացիայից՝ առանց միջնորդ կազմակերպությունների: Դրա շնորհիվ բանանը Էկվադորից արտահանվել է Էկվադորի զինանշանի, «ArmEc Trading» ՍՊԸ-ի լոգոտիպի և հայերեն նկարագրության մակնշմամբ:
Բացի դրանից՝ կարևոր է այն, որ բանանը պահվելու է հատուկ տեխնոլոգիաներով կահավորված սառնարարններում, որոնց կառուցմանը, «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի կնքած պայմանագրերի շնորհիվ, մասնակվել են նաև էկվադորցի մասնագետները:
«ArmEc Trading» ՍՊԸ-ն մտադիր է զարգացնել հայ-էկվադորական առևտրատնտեսական հարաբերությունները՝ բանանից բացի էկվադորական այլ ապրանքատեսականի ևս ներմուծելով Հայաստան:
Հիշեցնենք նաև, որ արդեն 3 ամիս է՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն բանան է արտահանում ԵՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան և Ղազախստան:
«Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կնքած համագործակցության պայմանագրերի հիման վրա «ArmEc Trading» ՍՊԸ-ն ձեռք է բերել էքսկլյուզիվ պայմանավորվածություններ Էկվադորից արտահանում իրականացնող էկվադորական պետական մարմինների և կազմակերպությունների հետ, որոնց թվում առանցքային դեր ունեն Էկվադորի արտաքին առևտրի նախարարությունը և «ՊրոԷկվադոր» կազմակերպությունը:
Երկարատև բանակցությունների շնորհիվ «ArmEc Trading» ՍՊԸ-ին հաջողվեց հասնել նրան, որ Էկվադորից արտահանում իրականացնող պետական մարմինները էկվադորական արտադրանքի հատուկ խմբաքանակ հատկացնեն հենց Հայաստանին, որի միջոցով էլ կատարվում է էկվադորական արտադրանքի արտահանումը ԵՏՄ երկրներ, ընդ որում՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն, գրանցված լինելով Հայաստանում, իր հարկային պարտավորությունները (շահութահարկ) կատարում է մեր երկրում:
[b]«ArmEc Trading» ՍՊԸ-ն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
3182 դիտում
10:12 21-12-2016
Բանանն ամենևին էլ չի էժանացել. «Առավոտ»
1855 դիտում
17:57 06-08-2014
Ձևավորվում է այլընտրանքային խորհրդարան. 50 հոգի արդեն ինքնառաջադրվել է. տեսանյութ
Այս բաժնից
631 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
616 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
496 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել