3182 դիտում
10:12 21-12-2016
Բանանն ամենևին էլ չի էժանացել. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Տարիներ ի վեր բանանի շուկայում ստեղծված մենաշնորհի պատճառով մեր երկրում բանանի զինը՝ կախված այս մրգի չափսից ու որակից. 850-ից 1000-1200 դրամ է եղել։ Մինչդեռ արդար մրցակցային միջավայրի պայմաններում այն, ըստ մասնագետների, պետք Է 550-650 դրամ լիներ։ Պետական եկամուտների կոմիտեն մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ մրցակցության արդյունքում բանանի գինը 200 դրամով նվազել է։ Եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերին մեկ կիլոգրամ բանանն, ըստ ԱՎԾ տվյալների, արժեցել է մոտ 880 դրամ, ապա հանգիստ կարելի է փաստել, որ բանանն ամենևին էլ չի էժանացել։ Երեկվա դրությամբ միջին կարգի բանանի մեկ կիլոգրամը սուպերմարկետում արժեր 830 դրամ։ Լավորակ բանանը կրկին 1000-1200-ով է վաճառվում։ Տպավորություն է, թե ՊեԿ֊ին «չքաշելու» համար բանան վերավաճառողները պայմանավորվել են գոնե ԱՎԾ հրապարակած թիվը չգերազանցել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
46997 դիտում
13:42 23-12-2016
«Այլընտրանքային» բանանն արդեն Հայաստանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3349 դիտում
10:25 07-04-2016
Հզոր հովանավորներ չունենալը ամենևին էլ ողբերգություն չէ. «Առավոտ»
1365 դիտում
10:51 17-05-2016
Թաթար, թուրք կամ ադրբեջանցի լինելն ամենևին էլ հանցագործություն չէ. «Առավոտ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը