6382 դիտում
21:48 22-12-2016
Քննիչների թեկնածուների՝ Արդարադատության ակադեմիան ավարտած շրջանավարտները ծառայության նշանակվեցին ՀՀ քննչական կոմիտեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 19 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։
Ավանդույթի համաձայն` դիպլոմների հետ միասին քննիչների թեկնածուներն ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները և կանցնեն իրենց պաշտոնավարմանը։
«Արդեն 2 տարի է՝ նոր մշակույթ ենք ձևավորել և դիպլոմների հետ միասին հանձնում ենք նաև աշխատանքի նշանակման հրամանները։ Սա դարձել է պրակտիկա։ Ուրախալի է, որ այն դարձել է վարակիչ և արդեն այլ գերատեսչություններ ևս այն կիրառում են»,- շնորհավորելով շրջանավարտներին՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։
ՀՀ ՔԿ նախագահն ընդգծեց, որ քննիչի աշխատանքը պետական հատուկ ծառայություն է, որի յուրաքանչյուր գործողություն հստակ կանոնակարգված է օրենսդրությամբ և ցանկացած շեղում, խախտում կարող է էական նշանակություն ունենալ քրեական գործի համար, մասնավորապես՝ ապացույցները դառնան անթույլատրելի։
«Դուք գործ ունեք մարդկային ճակատագրերի հետ և չունեք սխալվելու իրավունք։ Ձեր աշխատանքը նման է վիրաբույժի գործունեությանը, ում ցանկացած սխալ քայլ վիրահատության ժամանակ կարող է վճռորոշ լինել մարդու կյանքի համար։ Քննիչի կողմից գործի քննության ընթացքում թույլ տրված ցանկացած շեղում կարող է ճակատագրական լինել ներգրավված անձանց համար»,- խոսքն ուղղելով նորանշանակ քննիչներին՝ ասաց ՀՀ ՔԿ նախագահը և նշեց, որ յուրաքանչյուր քննիչ լավագույնս պետք է տիրապետի գործող օրենքի պահանջներին և խստորեն հետամուտ լինի դրանց պահպանմանը։
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
11773 դիտում
19:03 13-12-2017
Արդարադատության ակադեմիան ավարտած քննիչի թեկնածուներն աշխատանքի նշանակվեցին ՀՀ քննչական կոմիտեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից