12633 դիտում
20:30 03-11-2017
Քննիչների թեկնածուների՝ Արդարադատության ակադեմիան ավարտած շրջանավարտները նշանակվեցին աշխատանքի ՀՀ քննչական կոմիտեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։
Դիպլոմների հետ միասին քննիչների 22 թեկնածուներն ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի նշանակվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները և այսօրվանից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։
«Երկու տարի առաջ ներդրեցինք և այսօր արդեն ունենք ձևավորված ավանդույթ, որ քննիչների թեկնածուները դիպլոմների հետ միասին ստանում են նաև աշխատանքի նշանակման հրամանները։ Եվ հենց նշանակման այս ընթացակարգը, որ դուք ինքներդ ձեր գիտելիքներով եք հաղթահարում ձեր ճանապարհը, պետք է դառնա ձեր մասնագիտական անկաշկանդ աշխատանքի գրավականը»,- շնորհավորելով նորանշանակ քննիչներին՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։
ՀՀ ՔԿ նախագահն ընդգծեց, որ քննչական աշխատանքը պետական ծառայության տեսակ է, որի ընթացքում քննիչի յուրաքանչյուր գործողություն հստակ կանոնակարգված է օրենսդրությամբ և ցանկացած շեղում, խախտում կարող է էական նշանակություն ունենալ քրեական գործի, ձեռք բերված ապացույցների թույլատրելիության համար։
Ա.Հովսեփյանը նշեց, որ ՀՀ քննչական կոմիտեի սահմանադրական գործառույթը նախաքննության, մինչդատական վարույթի իրականացումն ու կազմակերպումն է, որի առանցքում գործը քննող քննիչն է, իսկ մնացած բոլորի խնդիրը, այդ թվում՝ ղեկավար անձնակազմի՝ քննիչին օգնելն է նրա աշխատանքում։
«Պահանջը միայն մեկն է՝ քրեական գործով նախաքննություն իրականացնելիս գիտակցեք ձեր պատասխանատվությունը օբյեկտիվ քննությունն ապահովելու հարցում», - ասաց Ա.Հովսեփյանը։
ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցկացվող Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրած ունկնդիրների մասնագիտական պատրաստմանն ուղղված աշխատանքներին ակտիվ և արդյունավետ մասնակցություն ունենալու համար մի շարք անձինք, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով, պարգեւատրվեցին։
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ակադեմիայի դասախոս Ս.Մարաբյանը, Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Վ.Ենգիբարյանը, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ, ակադեմիայի դասախոս Դ.Թումասյանը պարգևատրվեցին «Համագործակության համար» մեդալով:
ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Տ.Հովհաննիսյանը պարգևատրվեց «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գ.Հակոբյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս Տ.Պողոսյանը պարգևատրվեցին Շնորհակալագրով։
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
11773 դիտում
19:03 13-12-2017
Արդարադատության ակադեմիան ավարտած քննիչի թեկնածուներն աշխատանքի նշանակվեցին ՀՀ քննչական կոմիտեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4324 դիտում
18:05 12-07-2019
ԵՊԲՀ բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները ստացան կարմիր դիպլոմներ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից