211652_close_icon
views-count973 դիտում article-date 17:40 22-12-2016

«Սանիթեքն» ամփոփել է սանիտարական մաքրման և աղբահանության ոլորտում կատարված աշխատանքները

Ս.թ. դեկտեմբերի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը, որի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն և սեփականատեր Նիկոլաս Թավիլն առաջին անգամ հանրությանը ներկայացրեց ընկերության գործունեության ամփոփիչ զեկույցը: 2016թ․-ի ավարտին «Սանիթեքն» արձանագրում է հետևյալ թվերը․ ավելի քան 1000 աշխատակիցներ, Երևանի 12 վարչական շրջանների ամբողջական սպասարկում, ավելի քան 8400 եվրոպական արտադրության աղբամաններ, միջազգային չափորոշիչներով ավելի քան 150 հատուկ մեքենա-սարքավորումներ և ավելի քան 21 մլն եվրոյի ներդրում մեկ տարվա ընթացքում Երևան քաղաքում։ «Շնորհակալություն եմ հայտնում Երևանի բնակիչներին՝ ընկերության հետ փոխգործակցության, մշտական աշխատանքի և, իհարկե, մեր աշխատակիցների հանդեպ ցուցաբերած դրական վերաբերմունքի համար: Մեր թիմը օր ու գիշեր աշխատում է՝ հարմարավետ և մաքուր քաղաքային միջավայր ապահովելու համար, և երբ տեղեկանում ենք, որ բնակիչները ցուրտ եղանակին տաք թեյ են հյուրասիրում մեր աշխատակիցներին, մոտենում և խրախուսական խոսքեր ասում, այս ամենը մեծ ոգևորություն է պարգևում թիմին»,-ասել է Նիկոլաս Թավիլը, ապա հավելել, որ ընկերության աշխատակիցները, հանդիսանալով ընկերության ամենակարևոր օղակները, ստանում են միջազգային չափորոշիչներին համապատասխան աշխատավարձ ու ապահովագրություն: «Սանիթեք» ընկերությունը ամսական 24,000 տոննա աղբ է հավաքում Երևանում, ինչպես նաև իրականացնում է մայրաքաղաքի սանիտարական մաքրման և ձնամաքրման աշխատանքները: Ընկերության համար հատկապես մեծ մարտահրավեր է ձնամաքրման աշխատանքների կազմակերպումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում, սակայն Սանիթեքին հաջողել է նախորդ շաբաթ մայրաքաղաքում տեղացած առատ ձյանը զուգահեռ աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտապես բաց պահելով Երևանի գլխավոր և երկրորդային ճանապարհները, իսկ բակային տարածքներում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են նաև ներկայումս: «Կարևոր է հասկանալ, որ «Սանիթեքը» մարդիկ են, ոչ թե մեքենաներ, և միշտ լինելու է մարդկային գործոնը մեր աշխատանքում: Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են մոտ 400 աշխատակիցներ, և մենք մշտապես լրացուցիչ մարդկային ներուժ ենք ներգրավում, որովհետև թիմը հոգնում է, մարդիկ հիվանդանում են: Այս առումով բնակիչների ըմբռնողականությունը ու համագործակցային լինելը շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ սանիտարական մաքրումը և աղբահանությունը ավելին է, քան պարզապես ծառայություն․ սա յուրատեսակ քաղաքային մշակույթ է, որին մասնակից են քաղաքի բոլոր բնակիչները»,-նշել է Նիկոլաս Թավիլը: Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունը հանդիսանում է լիբանանյան համանուն ընկերության Հայաստանյան մասնաճյուղը: «Սանիթեքինթերնեյշնլը» գործունեություն է իրականացնում 4 երկրներում և Երևան քաղաքում սկսել է իր աշխատանքները 2014թ. դեկտեմբերի 1-ից։ Ընկերությունն աղբահանությունը իրականացնում է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով, իսկ որոշ հատվածներում աղբահանությունն իրականացնում է օրվա ընթացքում 2 և ավելի անգամներ: Ընկերությունը փողոցների և մայթեզրերի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնում է գիշերային ժամերին՝ 12:00-ից մինչև 8:00-ն, իսկ բակերի սանիտարական մաքրումն իրականացնում է ցերեկային ժամերին՝ 9:00-ից 18:00-ը: Նշենք նաև, որ «Սանիթեք» ընկերությունն իր աշխատանքները կազմակերպում է ժամանակակից տեխնիկայով, իսկ մայրաքաղաքում տեղադրված են գերմանական արտադրության բարձրարժեք աղբամաններ։ «Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին ձնամաքրման, աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին[url=https://web.facebook.com/SanitekArmenia/?_rdr] Ֆեյսբուք սոցիալական ցանցում[/url]:

Նմանատիպ նյութեր